Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում ավարտվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 250 մասնակիցներից ութը ներկայացրել է Հայաստանը: Մերոնցից լավագույնը եղել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, ով 7,5 միավորով հանգրվանել է 18-րդ հորիզոնականում: Առաջնության միանձնյա հաղթողը ռուսաստանցի Եվգենի Նայերն է` 8,5 միավոր: ՈՒթ միավորով նրան հաջորդել են Դավիդ Նավարան, Մաթեուս Բարտելը, Դենիս Խիզմատուլինը: Վերջինս ճանաչվել է չորրորդը: Ի դեպ` 7,5-ական միավոր վաստակել է 18 շախմատիստ: Գաբրիել Սարգսյանից հետո ամենաշատ միավոր վաստակած հայ գրոսմայստերը եղել է Ռոբերտ Հովհաննիսյանը` 7 միավոր: Սա 36-րդ ցուցանիշն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ